Ներմուծումներ / Ինժեներիա

NeoLITH

Համաշխարհային առաջատար խոշորֆորմատային թրծված մակերեսների արտադրող։

Առաջատար իսպանական ընկերություն, որն ամենա հեղինակավորն է համարվում թրծված քարերի ոլորտում: Բարձր ճնշման տակ թրծված ագլոմերատ քարերը հանդիսանում են երեսպատման քարե մակերեսների ամենաարագ աճող սեգմենտը:

Բացարձակ որակային հատկանիշներ ունեցող երեսպատման սալեր

Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իսպանիայի արդյունաբերական կերամիկայի կենտրոնում՝ Կաստելյոնում։ Այն հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով նախագծել և արտադրել 100% բնական հումքից խոշոր ֆորմատով թրծված մակերեսներ առանձնահատուկ որակներով։ Մակերեսների նյութը նախատեսված է շինարարական տարբեր ոլորտներում օգտագործման համար, ներառյալ շինությունների ճակատները, ներքին պատերի երեսպատումը, հատակները, լոգասենյակները, կահույքը և հատկապես կենտրոնացած է բարձրակարգ խոհանոցների աշխատանքային մակերեսների վրա։

Ընկերությունն ունի գերժամանակակից գործարան իր բարձր տեխնոլոգիական հոսքագծերով, որտեղ գործնականում զբաղված են 500-ից ավել մասնագետներ, ինչպես նաև նախագծման և փորձարկման մեծ ստորաբաժանումներ, միջազգային առաքումը կազմակերպելու համար լոգիստիկ կենտրոն, որը ներկայումս ապահովում է արտադրանքի առաքումը 80-ից ավելի երկրներ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.