ԴՐԻՄ ՍԻԹԻ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՅԵՐՐԱ ԾՐԱԳՐԻ ՁԵւԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ
Ապագայի համայնք-կեցավայրի կոնցեպտուալ ձևավորման, նախագծման և իրականացման փուլերի մշակումը 1SQ ընկերության պատվերով իրականացնում է DCD (Dream City Development) ընկերությունը։
Նախագծի մշակման մեկնարկից ի վեր ընկերության կողմից մասնագիտական լայն և նեղ ոլորտային քննարկումներ են հրավիրվել Հայաստանում գործող, մասնագիտական շրջանակներում մեծ հեղինակություն վայելող մասնագետների ներառմամբ: Համայնքի կենսունակ մոդելը ձևավորելու մարտահրավերով, անցկացվել են տասնյակ քննարկումներ և մոդելավորման սեսիաներ:
Եւ ամենակերևորը, 1SQ ընկերության և DCD ընկերության կառուցողական համագործակցության արդյունքում DCD թիմի կողմից, որպես հետագա զարգացման պլանի հիմք, մշակվել է նախագծի կոնցեպտուալ շրջանակը, իրականացման ճանապարհային քարտեզի հիմքը և համայնք-կեցավայրի առաջարկվող ճարտարապետական նախագիծը: Ինչպես նաև հաստատվել է ծրագրի լիարժեք ձևավորման համար անհրաժեշտ ոլորտային ուսումնասիրությունների ցանկը:
Ծրագրի արդյունավետ ու պատասխանատու իրագործման համար պահանջվող քայլերն ու գործողությունները դինամիկ ռեժիմով մշակվում և համաձայնեցվում են պատվիրատուի թիմի հետ: Թիմային աշխատանքի արդյունքում DCD և 1SQ ընկերությունները դեռ կոնցեպտուալ շրջանակի ձևավորման փուլում հաստատեցին այն քայլերը, որոնք պահպանելով ծրագրի “մեծ պատկերը”, թույլ կտան նախագծին զարգանալ իրագործման նվազագույն ռիսկերով:
Ապագայի Համայնքի Մոդել
Հայաստանում ապագայի համայնքի մոդելը ձևավորելուն միտված այս ծրագիրը նպատակ ունի ստեղծել ժամանակակից մարդու կյանքի, կենսագործունեության և զարգացման համար ներդաշնակ և տեխնոլոգիահեն նոր միջավայր, որը կձևավորվի Մարդ – Բնություն – Տեխնոլոգիա
Նոր համայնք-կեցավայրը միտված է լինել առանձնահատուկ ենթակառուցվածքային միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է բացահայտել և զարգացնել իր հոգևոր, ֆիզիկական և մասնագիտական կարողությունները։
կոորդինատային համակարգի մեջ։









Ստեղծել ապագայի համայնք, որտեղ կկառուցվի կայուն զարգացման ապագա ունեցող նորարարական քաղաքային միջավայր, որը հիմնված կլինի ժամանակակից բնակավայրերի ձևավորման չափանիշների և շահավետ բիզնես մոդելի վրա, մասնավորապես հիմք ընդունելով նպատակային հետևյալ ուղղությունները՝
- Ձևավորել նոր, ապագայի պահանջներին ու մարտահավերներին համապատաս- խանող, հավասարակշռված և օրինակելի կենսագործունեության միջավայր
- Ստեղծել մարդկային հարաբերությունների նոր և որակյալ հարթակ
- Խթանել երիտասարդ սերնդի բազմակողմանի աճը և Հայաստանում ապրելու գիտակցված ընտրությունը
- Նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը և բարգավաճմանը
- Հայաստանը ներկայացնել աշխարհին որպես տեխնոլոգիական երկիր
Համայնք-կեցավայրի ձևավորման սկզբունքները ունենալու են հստակ արժեքային հենասյուներ, մասնավորապես՝
- Կայուն զարգացում և էնէրգետիկ ինքնաբավություն
- Բնապահպանական Սոցիալական Կառավարման Սկզբունքներ (ESG)
- Պատմական և մշակութային հենքի վերհանում, պահպանում և ապագա նախագծի հետ ներդաշնակում
- Էկոլոգիահեն շրջանաձև տնտեսություն (Circular Economy)
Ծրագիրն իրագործվելու է փուլային եղանակով, ներառելով տարբեր ներդրումային մեխանիզմներ, որոոնք թույլ կտան նախագծի պոտենցիալ շահառուներին իրենց պահանջներին ու սպասելիքներին համապատասխան ներդրումներ կատարել զարգացման տարբեր ճյուղերում և հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Պահպանելով ավանդույթները և մշակութային արժեքները, իրականացվելու է Հայաստանի համար բացառիկ տարածական պլանավորման ու ճարտարապետական լուծումներով քաղաքաշինական նախագիծ, որում կկիրառվեն առաջատար և նորարական տեխնոլոգիաներ:
Ծրագիրն իրականացվելու է նաև միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ, մասնագիտական ցանցերի, հարթակների և
լավագույն փորձի համադրմամբ։