Նախագծի պրեզենտացիա

Յուրաքանչյուր համագործակցություն, որը կառուցվում է տեսլականի, վստահության և փոխադարձ հարգանքի վրա, դառնում է առաջընթացի շարժիչ ուժ։

 

Dream City Development-ում մենք մշտապես փնտրում ենք գործընկերներ, որոնք ոչ միայն ամրապնդում են տեղական տնտեսությունը, այլև վերաձևավորում են տարածքների ապագան։
Մենք մեծ ոգևորությամբ ենք համագործակցում YERRA-ի հետ՝ միասին ձևավորելով դրա զարգացման ռազմավարությունը, տարածքային հատակագիծն ու ֆունկցիոնալ գոտիավորումը։


2025թ. մայիսի 28-ին կայացավ համագործակցային միջոցառում, որի ընթացքում
Dream City Development-ի հիմնադիր Դավիթ Ճգնավորյանը ներկայացրեց Off Road (Ավտոմրցարշավային միջոցառումների կենտրոն) ներդրումային նախագիծը, որը պլանավորվում է իրագործել YERRA տարածքում։ Այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում արկածային տուրիզմի զարգացման համար՝ միջազգային փորձին համահունչ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.