Պլանավորվում է կառուցել եզակի համալիր արտաճանապարհային մրցարշավների, պրոֆեսիոնալ ավտո և մոտոսպորտի, ինչպես նաև արկածային միջոցառումների անցկացման համար:
Համալիրը նախատեսվում է կառուցել ՅԵՐՐԱ մեծածավալ քաղաքաշինական նախագծի տարածքում, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում՝ գեղատեսիլ բարձրավանդակի վրա: Off-road Park-ը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 80 կմ հեռավորության վրա, ինչը ենթակառուցվածքից պարբերաբար օգտվելու հնարավորություն է տալիս թիրախային սպառողների խմբին:
Պլանավորված արտաճանապարհային համալիրի կարևոր և առանձնահատուկ մաս է հանդիսանում դրա ամբողջական ենթակառուցվածքը, որն իր մեջ ներառելու է
- Հարմարավետ ընդունարան
- Հրահանգիչների կողմից անցկացվող բրիֆինգների համար նախատեսված սրահ
- Բաց և փակ սրճարաններ, ռեստորան
- Հյուրանոց բաղկացած 16 համարներից
- Արտաճանապարհային փոխադրամիջոցների պահպանման, սպասարկման







Off-Road Park-ի տարածքը ներառում է իր մեջ շուրջ 250 հեկտար արգավանդ հողեր բարդ ռելյեֆով ու տարատեսակ մակերեսներով։
Համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել մասնագիտացված, անվտանգության չափորոշիչներին համապատասխանող, երկու արտաճանապարհային երթուղի՝
Հեծանվորդների, մոտոցիկլիստների և այլ թեթև մարզական տեխնիկայի համար
Քվադրոցիկլների և սպորտային ավտոմեքենաների համար