Մոդուլյար առանձնատներ
Մեր ընկերության կողմից մշակված ՄՈԴՈՒԼՅԱՐ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ նախագիծ-տեսլական
Նախագծի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ`
- Մենատների ճարտարապետական տեսքը ձևավորվում է նախապես մշակված ֆունկցիոնալ ծավալների կոմբինացիաների համադրությամբ
- Սեփականատիրոջ համար այն ապահովում է արդիական կարիքներին մաքսիմալ ադապտացիայի հնարավորություն, տալով ճկունություն ընտրելու միայն անհրաժեշտ ֆունկցիաներով մոդուլները, իսկ հետագայում, ավելացնել դրանք, ըստ ընդլայնման կարիքի
- Մենատան մաքսիմալ ավտոնոմությունը ապահովելու նպատակով, տան կառուցվածքի մեջ ի սկզբանե ինտեգրված են այնպիսի համակարգեր, ինչպիսիք են.
- էլեկտրասնուցումը ապահովող Ֆոտովոլտային կայան իր մարտկոցով
- կեղտաջրերի մաքրման կայանը(սեպտիկ)
- գեոտերմալ ջեռուցման և հովացման համակարգ
- մշտական կապ ապահովող Starlink արբանյակային կապի ավտոնոմ համակարգ
էներգախնայողություն ապահովող նյութերի կիրառմամբ և վերականգնվող էներգիայի մաքսիմալ էֆեկտիվ օգտագործմամբ, նպատակ է դրվում ապահովել մենատան հնարավորինս բարձր աստիճանի ավտոնոմությունը