NordFox
NORDFOX ընկերությունը օդափոխվող ճակատների երեսպատման հիմնակմախքների շուկայում առաջատար ընկերություններից է, որն արդեն մոտ 10 տարի գործունեություն է ծավալում ֆասադային տեխնոլոգիաների ոլորտում:
Շինությունների օդափոխվող ճակատների երեսպատման հիմնակմախքի ալյումինե կոնստրուկցիաներ
NordFox ընկերությունը առանձնանում է որպես հուսալի գործընկեր ճկուն պայմաններով և բարձրորակ արտադրանքով։ Ռուսաստանի տարածքում ընկերության կողմից իրականացված նախագծերի թիվը գերազանցել է 5000-ը։ Այս ցուցանիշները վկայում են NORDFOX-ի մենեջերների և դիզայներների արդյունավետ համագործակցության մասին ճարտարապետների, կապալառուների և տեղադրման մասնագետների հետ։ Մեր ընկերությունը, ցանկանալով առաջարկել հայկական շուկայում լավագույն ինժեներական լուծումները, որպես գործընկեր է ընտրել NORDFOX ընկերությանը, և Հայաստանում արդեն իսկ իրականացված նախագծերը վստահություն են ներշնչում և հիմք հանդիսանում երկարատև և փոխշահավետ համագործակցության համար: