Մեր ընկերության կողմից նախաձեռնված և մշակված «ՍՓԻԴ ՓԱՐԿ ԱՐՄԵՆԻԱ» ծրագիրը նպատակ ունի կառուցել Հայաստանի և տարածաշրջանի համար աննախադեպ ավտոմրցուղի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ներդրման և այլընտրանքային էներգիայի օգտագործման սկզբունքով ստեղծված մարզա-ուսումնական ու հետազոտական ենթակառուցվածք:
Համալիրը կազմված կլինի ավտոմոբիլային, ինչպես նաև մոտոցիկլետային բազմապրոֆիլ մարզաձևերի համար նախատեսված մրցուղիներից, վարորդական հմտության ակադեմիայից, սպորտային մրցարշավների ժամանակակից ասպարեզից, գիտական, հետազոտական և այլ ուսումնական հարթակներից, որոնք իրենց հերթին կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաների մշակման, զարգացման և կիրառման համար նախատեսված բիզնես և գիտական միջավայր:
Նախատեսվում է կառուցել FIA –ի և FIM –ի չափորոշիչներին համապատասխան մրցուղի: Առաջին փուլում նախատեսվում է այն կառուցել Grade 2 դասակարգմանը համապատասխան, որը հնարավորություն կտա Հայաստանում անցկացնելու այնպիսի միջազգային ավտոմոտո մրցումներ, ինչպիսիք են՝ Formula E, World Endurance Racing, GT World Cup, Rally Cross, Karting, ինչպես նաև MotoGP, Superbike և մրցուղու նշված դասակարգմանը համապատասխանող այլ մրցարշավներ:
Ծրագրի զարգացման հաջորդ փուլում ավտոմրցուղին նախատեսվում է վերազինել և համապատասխանեցվել FIA Grade 1 դասակարգմանը, ինչն իր հերթին թույլ կտա անցկացնել համաշխարհային ավտոսպորտի ամենահեղինակավոր մրցարշավային դասակարգի` Formula 1-ի առաջնության փուլերը:
Ծրագրի բիզնես մոդելի պատշաճ եկամըտաբերությունն ու ներդրումային կայունությունը ապահովելու համար այն ներառում է ավտոմրցուղու հարակից ենթակառուցվածքային, ինչպես նաև ինքնաբավ այնպիսի միավորներ, ինչպիսին են`ունիվերսալ սպորտային ասպարեզը, բազմաֆունկցիոնալ բիզնես քլաստերը և առանձնատների ակումբային թաղամասը:









speed park
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՐՑԱՐՇԱՎԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Driving Experience Academy
ժամանակակից ենթակառուցվածք՝ անվտանգ վարելու ուսուցման համար
Gateway arena
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶ
Horizon business cluster
ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍՏԵՐ
MOBILITY RESEARCH CENTER
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ / ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
green technology center
ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Dream residence
ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍ
FIA-ի մրցարշավային շարքի
ավտոմոբիլային օղակավոր
մրցումների անցկացում
FIM-ի մրցարշավային շարքի
մոտոցիկլետային օղակավոր
մրցումների անցկացում
Գավաթային ավտոսպորտային
շարքի մրցումների անցկացում
FIA-ի մրցարշավային շարքի
Քարթինգի օղակավոր
մրցումների անցկացում
FIA-ի մրցարշավային շարքի
Ռալլի-Քրոսսի օղակավոր
մրցումների անցկացում
Վարորդական հմտության
կատարելագործման և
էքստրեմալ վարման դպրոցի
ստեղծում
Դրեգ-ռեյսինգային մրցարշավների
անցկացման համար հատուկ
սարքավորված մրցուղու ստեղծում
Դրիֆթինգի մրցարշավների
անցկացում հատուկ կահավորված
մարզահրապարակ – մրցուղու վրա
Ավտոարտադրողների դիլերների
կողմից կազմակերպվող
միջոցառումների հարթակի
ստեղծում
Շարժունակության և
ճանապարհային անվտանգության
ծրագրերի իրականացման
քաղաքականություն և շահերի
պաշտպանություն