Մեր առաջին նախագծերից մեկը, որը նախատեսված է իրականացնել Ծաղկաձոր քաղաքի մոտ գտնվող անտառային գոտում:
Այն իրենից ներկայացնում է բացառիկ հարմարություններով հագեցած ակումբային բազմաբնակարան շինություն / հյուրանոց (apart-hotel):
Տարբեր կոնֆիգուրացիաներ ունեցող 13 բնակարանները կարող են մաքսիմալ հարմարավետությամբ տեղավորել ինչպես փոքր, այնպես էլ մեծ ընտանիքներ կամ ընկերների խմբեր:
Շինության կրող կմախքը (հենասյուներն ու բարավորները) նախատեսված է կառուցել CLT ( Cross Laminated Timber ) բազմաշերտ բնական փայտի կոնստրուկտիվ դետալներից, որոնք ունեն մի շարք առավելություններ երկաթ-բետոնյա կոնստրուկտիվ կմաղքի համեմատ՝
- էկոլոգիական բարձր չափորոշիչներին համապատասխանությունը
- Շինության կմաղքի արագ հավաքումը
- Էսթետիկ տեսքն ու ներքին հարդարման կարիքի բացակայությունը
- Շրջապատող միջավայրի հետ շինության ներդաշնակումը